Պուտինը պահանջել է ինձ չթողնել Հայաստան, Թուրքիա եւ Ադրբեջան

Սա այն Պուտինն է, որը 2017-ի դեկտեմբերին մամուլի ասուլիսում բարձրաձայն պահանջում էր Պորոշենկոյից քշել ինձ Ուկրաինայից ,ինչը Պորոշենկոն արեց մի ամիս հետո .Սաակաշվիլի

Միխայիլ Սաակաշվիլին մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը, որն առաջարկել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն Վրաստանի նախկին նախագահին վերադարձնել ուկրաինական քաղաքացիությունը։

«Սա այն Պուտինն է, որը 2017-ի դեկտեմբերին մամուլի ասուլիսում բարձրաձայն պահանջում էր Պորոշենկոյից քշել ինձ Ուկրաինայից (ինչը Պորոշենկոն արեց մի ամիս հետո)»,- ասել է Սաակաշվիլին ՌԲԿ մեկնաբանությունում։

Սաակաշվիլու խոսքով՝ հենց Պուտինն է պահանջել նախագահ Պյոտր Պորոշենկոյից նրան չհրավիրել 2014-ի երդմնակալության արարողությանը, իսկ հիմա «Պուտինի ներկայացուցիչները միջնորդների միջոցով պահանջում են Զելենսկուց ոչ միայն չվերադարձնել քաղաքացիությունը, այլեւ կտրուկ պայման են դնում՝ իրեն չթողնել Ուկրաինա»։

«Ճիշտ նույն պահանջը՝ չթողնել ինձ երկիր, Պուտինը ներկայացրել է ոչ միայն Վրաստանի, այլեւ Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին։ Եվ իմ տեղեկատվությամբ՝ հենց սա է նա քննարկել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ 2026 թվականին, Ռուսաստանում հանդիպման ժամանակ»,- պնդում է Օդեսայի նախկին նահանգապետը։

Ավելի վաղ Պուտինը խորհուրդ էր տվել Զելենսկուն սկսել Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլուն Ուկրաինայի քաղաքացիություն շնորհելուց։

2017-ի հուլիսին նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլուն զրկել էր ուկրաինական քաղաքացիությունից։