Առաջին անգամ ստեղծվել է Տիբեթում Դալայ Լամայի պալատի եռաչափ մոդելը

Մոդելի հեղինակների խոսքով՝ պալատի քարտեզը, որը, պարզվել է, շատ խճճված կառուցվածք է ունեցել, հաջողվել է կազմել շնորհիվ անօդաչու սարքերի

Հետազոտողներն առաջին անգամ ստեղծել են տիբեթյան բուդդայականության հոգևոր առաջնորդ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Դալայ Լամայի՝ Տիբեթում գտնվող Պոտալա կոչվող պալատի ստորգետնյա հատվածի եռաչափ մոդելը, հաղորդում է CGTN հեռուստաալիքը:

Մոդելի հեղինակների խոսքով՝ պալատի քարտեզը, որը, պարզվել է, շատ խճճված կառուցվածք է ունեցել, հաջողվել է կազմել շնորհիվ անօդաչու սարքերի, 3D լազերների և հատուկ փարոսների:

Պոտալա պալատն իր ներկայիս տեսքով կառուցվել է 1645թ.-ին, սակայն դրա տեղում առաջին շինարարությունները սկսվել են դեռևս 637թ.-ին:

Այսօր պալատը ծառայում է որպես զբոսաշրջիկների շրջանում հայտնի թանգարան, ինչպես նաև բուդդիստների ուխտատեղի: