Թուրքիա այցելող հայաստանցիների թիվը վերջին տարիներին շեշտակի աճել է

Հունիսին Թուրքիա է այցելել ՀՀ 5067 քաղաքացի, ինչը 22 տոկոսով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Թուրքիա այցելող հայաստանցիների թիվը վերջին տարիներին սկսկել է շեշտակի աճել։ Ըստ analitik.am-ի, 2019–ի հունվար–հունիս ամիսներին այն կազմել է 23160 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 15 տոկոսով։

Այս տարվա հունիսին Թուրքիա է այցելել ՀՀ 5067 քաղաքացի, ինչը 22 տոկոսով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Նշենք, որ Թուրքիա այցելող հայաստանցիների թիվը վերջին մի քանի տարում միայն աճ է գրանցում։