Ինչու է սուրճն օրվա տարբեր ժամերին տարբեր կերպ ազդում

Սուրճից ավելի շատ օգուտ ստանալու համար մասնագետները խորհուրդ են տալիս խմել այն ոչ շատ վաղ առավոտյան

Գիտնականները պատմել են սուրճի առանձնահատկությունների մասին և նշել, թե ինչու է այս ընպելիքն օրվա տարբեր ժամերին տարբեր կերպ ազդում օրգանիզմի վրա: Նրանց խոսքով՝ սա կապված է կորտիզոլ հորմոնի հետ, գրում է actualnews.org:

Այս հորմոնը պատասխանատու է մարդկային օրգանիզմում ներքին կենսաբանական ժամերի կարգավորման համար: Դրա շնորհիվ մարդը կարճ ժամանակահատվածում ազատվում է քնկոտությունից և կարգավորում է օրվա ռիթմը: Այն առավել ակտիվ է արթնանալուց հետո որոշակի ժամանակահատվածում, և սուրճ օգտագործելիս մարդիկ նպաստում են օրգանիզմի «ընտելացմանը»: Արդյունքում կորտիզոլի ֆոնին օրգանիզմի ռեակցիան կոֆեինին այդքան վառ չի լինում:

Սուրճից ավելի շատ օգուտ ստանալու համար մասնագետները խորհուրդ են տալիս խմել այն ոչ շատ վաղ առավոտյան, օրինակ՝ 9:30-11:30-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ճաշից հետո ժամը 13:30-17:00-ը ընկած ժամանակահատվածում: Այս գրաֆիկին հետևելը կօգնի ոչ միայն առույգ մնալ, այլև կնպաստի կոֆեինի ճիշտ յուրացմանը: