Ռոնալդուն հավասարվել է Մեսսիին

Չեմպիոնների լիգայում ձևակերպած հեթ-տրիկների քանակով

Թուրինի «Յուվենտուս»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հեթ-տրիկ է ձևակերպել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` Մադրիդի «Աթլետիկո»-ի հետ պատասխան խաղում ու օգնել թուրինցիներին դուրս գալ քառորդ եզրափակիչ:

Առաջին խաղում «Յուվենտուս»-ը 0:2 հաշվով պարտություն էր կրել Մադրիդում:

Այսպիսով, Ռոնալդուն հեղինակել է իր 8-րդ հեթ-տրիկը Չեմպիոնների լիգայում: Այս ցուցանիշով, նա առաջին տեղը կիսում է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսի հետ: Նրանց մոտակա հետապնդողները 3-ից ավելի հեթ-տրիկ չունեն: