Պատմություն կերտվեց. Զոհրապ Եգանյան

Անկախությունից ի վեր առաջին անգամ հայկական ակումբը դուրս եկավ Եվրոպայի լիգայի խաղերի որակավորման չորրորդ փուլ

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատմություն կերտվեց: Անկախությունից ի վեր առաջին անգամ հայկական ակումբը դուրս եկավ Եվրոպայի լիգայի խաղերի որակավորման չորրորդ փուլ։ Հայկական ֆուտբոլն առաջ է գնում, կեցցե «Արարատ Արմենիա»-ն, կեցցեն բոլորը, առաջ տղեք ջան։ Ձեր ցավը տանեմ»։