«Արսենալը» ոչ մի առաջարկ չի ստացել Մեսութ Օզիլի տրանսֆերի համար

Անգլիայի անցած առաջնությունում Օզիլը մասնակցել է 24 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում

Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մեսութ Օզիլը, ամենայն հավանականությամբ, եւս մեկ մրցաշրջան կանցկացնի Լոնդոնի «Արսենալում», որը ցանկություն ունի վաճառել նրան, սակայն ոչ մի առաջարկ չի ստացել, հաղորդում է Daily Mail-ը։

«Արսենալը» ցանկանում է կրճատել աշխատավարձի ծախսը, իսկ Օզիլը ստանում է շաբաթական 350 հազար ֆունտ ստերլինգ։ 30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։ Օզիլը թիմից հեռանալու ցանկություն չի հայտնել։

Անգլիայի անցած առաջնությունում Օզիլը մասնակցել է 24 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։