Հունվարին Հայաստանում գորգերի արտադրությունը 2.2 անգամ աճել է

2016թ-ին Հայաստանում արտադրվել է 18 տոննա գորգ, 2015թ-ին՝ 41 տոննա

2019 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հայկական գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրության ծավալն աճել է 2.2 անգամ:

ՀՀ վիճակագրական կոմիտեից Panorama.am-ը տեղեկանում է, որ այս տարվա հունվարին հանրապետությունում արտադրվել է 1.3 տոննա գորգ, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածում՝ 0.6 տոննա:

Նշենք, որ 2018 թվականին հանրապետությունում արտադրվել է 26.3 տոննա գորգեր և գորգեղեն՝ 2017 թվականի համեմատ աճելով 32.8%-ով։

Հիշեցնենք, որ 2016թ-ին Հայաստանում արտադրվել է 18 տոննա գորգ, 2015թ-ին՝ 41 տոննա։