Արթուր Գևորգյան. «Չմոռանաք, դեմ առ դեմ կհանդիպենք»

Շատ եմ ափսոսում, որ (կենդանին) կարողանում է մարդկային հարաբերություններ փչացնել

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն անդրադարձել է վերջին շրջանում ֆեդերացիայի շուրջ ծագած խնդիրներին: Հիշեցնենք, որ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարել էր, թե Արթուր Գևորգյանն անցել է իրավական և բարոյական բոլոր սահմանները, և շարունակական խախտումները ստիպում են վերանայել բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը ՀԱՕԿ-ին: Մարզաշխարհի որոշ ներկայացուցիչներ համակարծիք են եղել Ռոստոմյանի հետ:

«Շատ եմ ափսոսում, որ (կենդանին) կարողանում է մարդկային հարաբերություններ փչացնել։ Այդ մարզիկներից շատերն իմ հետ ճանապարհ են անցել, շատերը բավականին լավ սպորտսմեններ են և ունեն բավականին լավ հարաբերություններ ինձ հետ։ Անկախ նրանից, որ հետո զանգահարում են և ներողություն խնդրում, բացատրում իրենց անճարությունը, սակայն ոչինչ չի կարող արդարացնել....

Ես խղճում եմ իրենց և չեմ ընդունում որևէ պատճառաբանություն։ Եղել են նաև այնպիսինները, որոնք իրենց իսկական տղամարդուն վայել են պահել և հրաժարվել են խոսել։ Ամեն մարդու պահվածք իր անձին է ուղղված։ Չմոռանաք, դեմ առ դեմ կհանդիպեք դեռ ինձ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Գևորգյանը:


 

Աղբյուր` Panorama.am