Ռիչարդ Մուրի մեդիա դեսանտը եկել էր ևս մեկ անգամ թուրքադրբեջանական ալիանսին ծառայություն մատուցելու. Վլադիմիր Մարտիրոսյան

Մանրամասներ
վլադիմիր

Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Հայաստանին էնքան են նսեմացրել, որ ստիպում են ստանձնած պարտվողականության և հանձնման հավաստումը տալ հանրայնորեն և աներկբա:

Ինչու էր հենց բրիտանական մեդիան այն էլ վեց ներկայացուցիչներով հիմա հարցազրույց վերցնում Փաշինյանից, երբ մի կողմից հանձնում է անխնա հողերն ու վերացնում պաշտպանական համալիրը, մյուս կողմից վաղը Հայոց Ցեղասպանության տարելիցն է, նկատեք, որ այս ձևակերպումն այլևս պաշտոնապես չի կիրառվում:

Ինչ ընդհանրություններ ունեն Մեծ Բրիտանիան ու Հայաստանն այսօր , բացի ռեգիոնում թուրքադրեջանական շահերի խորացումից և երաշխավորումից: Պատասխանեմ՝ բացարձակապես ոչ մի:

Ռիչարդ Մուրի մեդիա դեսանտը եկել էր ևս մեկ անգամ թուրքադրբեջանական ալիանսին ծառայություն մատուցելու ի դեմս փարավոնի գահին բազմած և սեփական երկիրը իշխանության պահպանմամբ բարտերով տվող մեկի հետ:
P.S. Սա կապիտուլյացիա չէ, սա հանձնում չէ, սա յաթաղանապաշտություն է»: