«ՀՀ-ն Ադրբեջանին տալիս է կապույտով նշված հատվածները»․ Դավիթ Գալստյան

Մանրամասներ
քարտեզ տավուշ

Լրագրող Դավիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում քարտեզ է հրապարակել՝ կից գրառմամբ․

«Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում»

* Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին կապույտով նշված (ՀՀ ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող) հատվածները։

* Ոսկեպարի ու Բերքաբերի մոտի կանաչ գոտիները դեռ մնում են «օդում»։

* Կիրանցը զրկվում ա ճանապարհի մի հատվածից (կամուրջ+ճանապարհի մի մաս)։

* Բերքաբերի հողերը (կարմիր) մնում են Ադրբեջանի վերահսկողոււթյան տակ։

N.B. Կարճ ասած՝

* Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈՒ պաշտպանական գիծը։

* Հայաստանը ստանում ա «սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում»։

Փաստացի՝ ոչ մի բան։

P.S. Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում»։

Աղբյուրը` Դավիթ Գալստյան