Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով․ Մի՛ փորձեք մաքրագործել այս ռեժիմին․ Իրանի դեսպան

Մանրամասներ
իրան

Մի՛ փորձեք մաքրագործել այս ռեժիմին․ Հայաստանում լավ գիտեն, որ սիոնիստական ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է։

Այսօր Երևանում հայտարարել է ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին։ Դեսպանը ներկայացրել է Իրանի օրինական «պատասխանն» Իսրայելին՝ միաժամանակ խոսելով ՀՀ-ում ԵՄ որոշ երկրների դեսպանատների գործունեության մասին։

Դեսպանի բնորոշմամբ՝ ՀՀ-ում Եվրոպական երկրների որոշ դեսպանատներ Իրանի օրինական պատասխանի վերաբերյալ իրենց երկրների ղեկավարների թյուր դիրքորոշումն են տարածում։

Դրանով նրանք ցանկանում են հայ ժողովրդին ենթարկել իրենց թյուր քաղաքական ազդեցությանը՝ Իրանին վարկաբեկելով հայաստանյան հանրային կարծիքում։

«Ես նրանց խորհուրդ եմ տալիս դադարեցնել դա, չփորձել Հայաստանը ներքաշել  աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ»,- նշել է դեսպան Սոբհանին։

Իրանի դեսպանը հայտարարել է նաև, որ Հայաստանում լավ գիտեն, որ սիոնիստական ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է, ու ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով։

«Մի՛ փորձեք մաքրագործել այս ռեժիմին, կեղտոտ թաշկինակը չի մաքրում ապակին»,- ասել է դեսպանը։