Ոչ մի պատժամիջոց չի կանգնեցնի մեզ . Էրդողան

Ոտնձգություն են կատարում մեր հույսերի, ոգու և երկրի՝ իր նպատակին հասնելու ցանկության նկատմամբ

«Ոչ մի պատժամիջոց կամ դրա վերաբերյալ որևէ սպառնալիք չի կանգնեցնի Թուրքիային Քանի դեռ մենք վստահ ենք մեր ուժերին, մեզ չի կանգնեցնի ո՛չ մի պատժամիջոց կամ դրա հետ կապված ո՛չ մի սպառնալիք, ո՛չ մի հավելյալ մաքսատուրք, արտահանման և ներմուծման ո՛չ մի ակնհայտ կամ թաքնված արգելք»,- այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Լավագույններն Անկարայում» մրցանակի հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ, գրում է «Անադոլու» գործակալությունը:

Նրանք, ովքեր գտնում են, որ Թուրքիային այլ կերպ հնարավոր չէ կանգնեցնել, «ոտնձգություն են կատարում մեր հույսերի, ոգու և երկրի՝ իր նպատակին հասնելու ցանկության նկատմամբ»,-ասել է նա: