Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան կարող են միաժամանակ միանալ Եվրամիությանը. Վրաստանի նախագահ

Մանրամասներ
վրաստան

Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան կարող են միաժամանակ միանալ Եվրամիությանը։

Հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Կարծում եմ, որ դա տեղի կունենա միաժամանակ: Դա տեղի կունենա 2030, 2031, թե 2029 թվականներին, ես չգիտեմ:

Բայց կարծում եմ, որ դա կլինի «մեծ պայթյուն»: Մենք երեքս՝ Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը, կմտնենք մոտավորապես նույն ժամանակ»,- ենթադրել է Զուրաբիշվիլին։