«Խոսք է գնում, որ Իրանը հարվածելու է հենց իր տարածքից». Վարդան Ոսկանյան

Մանրամասներ
իրան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Իրանական թելեգրամյան ալիքները, հղում կատարելով ամերիկյան տեղեկատվության վրա, գրում են, որ առաջիկա 48 ժամի ընթացքում Իրանը հիբրիդային պատժիչ գործողություն կձեռնարկի՝ ի պատասխան Դամասկոսում իրանական հյուպատոսության վրա իսրայելական օդային հարձակման։

Խոսք է գնում այն մասին, որ իրանական հրթիռային և ԱԹՍ-ներով հարվածները հասցվելու են Պաղեստինի բռնազավթված տարածքներում տեղակայված իսրայելական ռազմական ենթակառուցվածքներին հենց Իրանի տարածքից, այլ ոչ թե Եմենից, Լիբանանից, Սիրիայից կամ Իրաքից, որտեղ գործում են Իսրայելին հարվածներ հասցնելու ներուժ ունեցող իրանամետ կազմակերպություններ։

Մինևնույն ժամանակ, իրանական աղբյուրներով տեղեկատվություն է տարածվել, որ Իսրայելը տարհանել է Բաքվում և Աբու-Դաբիում իր դեսպանատների աշխատակիցներին՝ իրանական հնարավոր հարվածների վտանգը հաշվի առնելով»։

 Վարդան Ոսկանյան