Քանյե Ուեսթը սպառնացել է գեյերին և հրեաներին

Մանրամասներ
Քանյե Ուեսթ

Քանիե Ուեսթի (Ye) նախկին աշխատակիցը ռեփ-մագնատին մեղադրել է անձնակազմին եւ իր մասնավոր Donda Academy քրիստոնեական դպրոցի աշակերտներին սպառնալու մեջ, տեղեկացրել է Business Insider-ը։

Քանյե Ուեսթը, իբր, սպառնացել է սափրել իր Donda Academy մասնավոր դպրոցի աշակերտների գլուխները և նույնիսկ փակել նրանց վանդակում։ Հայցում Yeezy-ի նախկին աշխատակից Թրևոր Ֆիլիպսը պնդում է, որ ռեփերի դիզայներական ընկերությունում  աշխատելիս Ուեսթի կողմից ենթարկվել է «դաժան խտրականության, ոտնձգությունների և հաշվեհարդարի»։  

Փաստաթղթերում Ֆիլիպսն ասում է, որ Ուեսթն իր հակասեմական դավադրությունների մասին հպարտորեն խոսել է աշակերտների հետ և նույնիսկ երկու երեխաների ասել, որ «ցանկանում է սափրել նրանց գլուխները» և «մտադիր է դպրոցը վերածել բանտի»:

Թրևորը նաև նշել է, որ 2022 թվականի դեկտեմբերին Ուեսթի հետ ընթրիքի ժամանակ ռեփերը կրկին վիրավորել է հրեաներին՝ նրանց անվանելով «ստոր» և այնքան հեռուն է գնացել, որ գովաբանել է Ադոլֆ Հիտլերին։ Նա նաև իբր հայտարարել է, որ Հոլոքոստը «կեղծ է»:

Նախկին աշխատակիցը նաև պնդել է, որ Քանյեն «շարունակաբար ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորել» և ցույց տվել իր «ակնհայտ գրգռվածությունը»։

Նա հավելել է, որ Ուեսթը նաև «սկսել է սպառնալիքներ հնչեցնել ԼԳԲՏՔ համայնքի դեմ»։ «Այո, ես կգամ գեյերի մոտ: Սկզբում հրեաները, հետո գեյերը»,– իբր ասել է Քանյեն՝ հետագայում պնդելով, թե Բիլ Գեյթսը «վերահսկում է» միասեռականներին։