Բելգորոդի դպրոցներում եւ սահմանամերձ շրջաններում մտցվում է հեռավար ուսուցում

Մանրամասներ
Բելգորոդ

Օպերատիվ շտաբի նիստի արդյունքներով որոշում է ընդունվել մտցնել հեռավար ուսուցում սահմանամերձ շրջանների, Բելգորոդի եւ Յակովլեւի քաղաքային օկրուգի երեխաների համար, իր Թելեգրամ-ալիքում տեղեկացրել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Բելգորոդի մարզի մյուս տարածքներում, ինչպես եւ առաջ, ուսուցումը կընթանա սովորական հունով։ Պետական սահմանից 30 կիլոմետր տարածքում այսօրվա դրությամբ պարապմունքներ անցկացնել խմբակներում, ցավոք, անհնար է»,- նշել է նա։

Նահանգապետի խոսքով՝ օպերատիվ շտաբի նիստում նաեւ ընդունվել է որոշում, որպեսզի թույլ տրվի, որ բացվեն առեւտրի կենտրոնները, որոնք վերջին ժամանակներս փակվել էին. «եթե նրանք ունեն աղյուսե տանիք, եթե թաղանթապատվել են, եթե անձնակազմին սովորեցրել են ցուցաբերել առաջին բուժօգնություն ինչպես աշխատակիցներին, այնպես էլ գնորդներին, ապա մենք թույլ կտանք, որ նրանք աշխատեն»։  

«Առաջիկա երկու օրերին կշրջենք այդ կազմակերպություններում եւ կտեսնենք, թե որքանով են տերերի հայտարարությունները համապատասխանում իրականությանը»,- ավելացրել է Գլադկովը։