Կրոկուսի վրա հարձակումից հետո ահաբեկիչները գնացել են Ուկրաինայի հետ սահման՝ Կիևում պարգևներ ստանալու համար. Քննչական կոմիտե

Մանրամասներ
կրոկուս

Կրոկուսի վրա հարձակումից հետո ահաբեկիչները գնացել են Ուկրաինայի հետ սահման՝ Կիևում պարգևներ ստանալու համար, հայտնում է Քննչական կոմիտեն։

Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Համակարգողի հանձնարարությամբ, հանցագործությունը կատարելուց հետո ահաբեկիչները մեքենայով շարժվել են դեպի ռուս-ուկրաինական սահման, որպեսզի այնուհետև հատեն այն և հասնեն Կիև՝ ստանալու իրենց խոստացված պարգևը։

Հետաքննությունը շարունակում է մի շարք քննչական գործողություններ և օպերատիվ միջոցառումներ՝ ստուգելու ուկրաինական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությունը ահաբեկչության կազմակերպմանն ու ֆինանսավորմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 143 զոհի մասին: ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, որ մարդկանց վրա կրակած ահաբեկիչները ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ, և որ նրանք ուղևորվում էին Ուկրաինա, քանի որ «այնտեղ կապեր ունեն»։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ահաբեկչության համար կասկածվողների համար «պատուհան էր պատրաստվել Ուկրաինայի հետ սահմանը հատելու համար»։ Ուկրաինական հետախուզությունը հայտարարել է, որ Ռուսաստանի տարածած վարկածը, թե Մոսկվայի մարզում ահաբեկչության հեղինակները փախուստի էին դիմում Ուկրաինա, իրականությանը չի համապատասխանում: