Զելենսկին ազատել է Դանիլովին ԱԱՊԽ քարտուղարի պաշտոնից

Մանրամասներ
ուկրաինա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ալեքսեյ Դանիլովին ազատել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի  քարտուղարի պաշտոնից, համապատասխան հրամանագիրը հրապարակվել է երկրի ղեկավարի կայքում։ Դանիլովը պաշտոնավարում էր 2019 թվականի հոկտեմբերից։

Մեկ այլ հրամանագրով Զելենսկին նշանակել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նոր քարտուղար Ալեքսանդր Լիտվինենկոյին, ով մինչ այդ ղեկավարում էր Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայությունը։ Նրա փոխարեն նշանակվել է Օլեգ Իվաշչենկոն։

Լիտվինենկոն Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայությունը ղեկավարում էր 2021 թվականի հուլիսից։ Մինչ այդ՝ 2014 թվականի ապրիլից մինչև 2019 թվականի օգոստոսը նա զբաղեցրել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնը։