Անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանին հայտարարել օրենքից դուրս. Վարդան Ղուկասյան

Մանրամասներ
Վարդան Ղուկասյան նիկոլ փաշինյան

Վարդան Ղուկասյանը հանդես է եկել հայտարարությամբ․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ՀՀ տարածքները հանձնելու կոչերով, անհրաժեշտ է

1. Նիկոլ Փաշինյանին հայտարարել օրենքից դուրս

2. ՀՀ տարածքում դադարեցնել Նիկոլ Փաշինյանի արձակած բոլոր հրամանների գործունեությունը

3. Մինչև օրինական իշխանություն ձևավորելը և արտահերթ ընտրությունները կազմակերպելը, ստեղծել իշխանության ինքնակառավարվող մարմիններ, քաղաքացիական պաշտպանության կոմիտեներ

4. Առաջարկել օտարերկրյա դիվանագիտական կորպուսին` ձեռնպահ մնալ ներկա հակաազգային իշխանության հետ շփումներից

5. Ազգային պետական ուժերին` անհապաղ կոնսուլտացիաներ սկսել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից դե յուրե հեռացման հարցերով»։

Աղբյուրը` Վարդան Ղուկասյան