Բելգորոդի վրա հարձակման հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 17 մարդ

Մանրամասներ
ռդ

Ռուսաստանի Բելգորոդի շրջանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 2-ի, 17 մարդ վիրավորվել է։

Այս մասին հայտարարել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

Իշխանությունների տվյալներով՝ Բելգորոդում վնասվել է 11 մասնավոր և երկու բազմաբնակարան շենք, առողջապահական հաստատություն, հյուրանոց և ֆիթնես սրահ: Բեկորներից վնասվել է նաև 53 ավտոմեքենա։