Աշխարհը չի կարող կառավարվել մեկ կենտրոնից․ Մեկ պետության մենաշնորհն անհնար է․ Պուտին

Մանրամասներ
Պուտին

Աշխարհում մեկ պետության մենաշնորհն անհնար է. ի վերջո այն սկսում է վնասել հենց հեգեմոնին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Համաշխարհային երիտասարդական փառատոնի մասնակիցների հետ շփվելիս։

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Աշխարհը չի կարող կառավարվել մեկ կենտրոնից, և դա նույնիսկ վնասակար է հենց այս կենտրոնի համար, քանի որ այն սկսում է խարխլել նրա հիմքը»,- նշել է նա՝ խոսելով ԱՄՆ-ի քաղաքականության մասին։