Բիանկա Սենսորիի ծնողները չեն աջակցում ռեփեր ամուսնուց՝ Քանյե Ուեսթից երեխա ունենալու նրա ծրագրերին, քանի որ, նրանց կարծիքով, վերջինը չի կարողանա «կայուն» միջավայր ապահովել իրենց թոռներին մեծացնելու համար։
Ինչպես հայտնում է DailyMail.com-ը՝ վկայակոչելով աղբյուրին, Բիանկան քննարկել է երեխա ունենալու իր ծրագրերը ընտանիքի հետ։ «Քանյեն նրա ամուսինն է, ուստի, իհարկե, նա խոսել է այդ մասին, եւ Քանյեի երեխաների խորթ մայրը լինելն, իրականում, ավելի է ամրացրել՝ երեխաներ ունենալու նրա ցանկությունը»,-կիսվել է ինսայդերը:
Կար ժամանակ, երբ Բիանկայի ընտանիքն աջակցում էր Քանյեի հետ երեխա ունենալու նրա ցանկությանը, սակայն վերջին ամիսներին զույգի խիստ հակասական եւ տարօրինակ հրապարակային հայտնություններից, ինչպես նաեւ Բիանկայի ավելի ու ավելի սադրիչ հանդերձանքներից հետո այդ աջակցությունը մարել է։
«Այժմ ոչ ոք չի հավատում, որ հիմա երեխա ունենալը լավ գաղափար է... Նրանք ցանկանում են, որ Բիանկան երեխաներ ունենա, բայց նաեւ ցանկանում են, որ նրանք մեծանան կայուն և սիրող ընտանիքում: Քանյեի հետ կյանքն, ընդհանուր առմամբ, անկայուն է»,- ասել է ինսայդերը:
Բիանկայի կիսամերկ կերպարները վրդովեցնում են նրա հորը՝ Լեոյին, ով ցանկանում է քննարկել այդ հարցը Քանյեի հետ։
Բիանկա Սենսորիի ծնողները դեմ են Քանյե Ուեսթից երեխա ունենալու նրա ծրագրերին
Մանրամասներ
0Comments