Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան բաժանվե՞լ է Շալյապինից․ Ջիգարխանյանի նախկին կինը միայնակ հանգստանում է Սոչիում

Հուլիսի սկզբից Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան վայելում է Սոչիի տեսարժան վայրերով,

Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի եւ Պրոխոր Շալյապինի սիրավեպը չի դադարում հասարակության հետաքրքրության կենտրոնում գտնվելը։ Զույգի ամեն արարքին եւ խոսքին հետեւում են նրանց Instagram-ի հետեւորդները։  

Հուլիսի սկզբից Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան վայելում է Սոչիի տեսարժան վայրերով, ծովով եւ արեւով։ Դաշնակահարուհին պարբերաբար նախանձելի լուսանկարներ է հրապարակում իր Instagram-ում։ Սակայն կադրերում նա միայնակ է, չնայած դեռ վերջերս նա չէր բաժանվում իր սիրեցյալից։

Վերջին հրապարակումներից մեկին կից, որում Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան կարմիր լողազգեստով է, որոշել է ցրել հետեւորդների հետաքրքրասիրությունը։ Արտիստուհին պատասխանել է Շալյապինի գտնվելու վայրի եւ նրանց հարաբերությունների մասին բոլոր մեկնաբանություններին եւ հարցերին։

Картинки по запросу цымбалюк романовская

«Պրոխորը մեկնել է Մոսկվա, արդեն աշխատում է։ Հեռուստացույցով եղանակի տեսություն դիտեք», - բացատրել է Ջիգարխանյանի նախկին կինը։

Երկրպագուները հետաքրքվել են նաեւ նրա սլացիկ կազմվածքի գաղտնիքի մասին, ինչին նա պատասխանել է, որ քաղցր համարյա չի ուտում, առհասարակ շատ քիչ է ուտում, գրում է  NEWS.am STYLE:

 

4