Xiaomi սմարթֆոնը ճկուն էկրան և անտեսանելի տեսախցիկ կունենա

Մանրամասներ

Xiaomi ընկերությունը կցուցադրի ճկվող էկրանով և ենթաէկրանային տեսախցիկով աշխարհում առաջին սմարթֆոնը: Mi Mix 4 մոդելի վերաբերյալ տվյալները արտահոսել են Weibo, գրում է dailyadvent.com կայքը` մանրամասնելով, որ ինսայդերական տեսանյութում ցուցադրվում է ապագա սմարթֆոնի մատրիցայի աշխատանքը՝ դա ճկուն OLED վահանակ է:

Միացված վիճակում սելֆիի համար նախատեսված տեսախցիկը չի երևում, այն ներկառուցված է էկրանի վերին եզրին: Այլ արտադրողները դեռ նման լուծումներ չեն ցուցադրել:

Ակնկալվում է, որ չինական ընկերությունը յուրահատուկ դիսփլեյի հետ մեկտեղ, առաջադեմ հնարավորություններ կավելացնի Xiaomi Mi Mix 4-ում: Սմարթֆոնին է վերագրվում ազդարարված Snapdragon 888 Plus պրոցեսորը:

Xiaomi-ն ազդարարել է մոդելի շնորհանդեսի մասին, որը պետք է տեղի ունենա օգոստոսի 10-ին: