Տեղի է ունեցել կայծակնային շախմատի մրցաշար՝ նվիրված Տիգրան Պետրոսյանի 94-ամյակին

Իրավիճակ

Հունիսի 17-ին Տ․ Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում տեղի է ունեցել կայծակնային շախմատի մրցաշար՝ նվիրված աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 94-ամյակին։

Այդ մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ շախմատիստները.

1-ին տեղ՝ ՄԳ Հայկ Մարտիրոսյան
2-րդ տեղ՝ ՄՎ Մամիկոն Ղարիբյան
3-րդ տեղ՝ ՖՎ Ալեքս Սահակյան
4-րդ տեղ՝ Արտակ Մանուկյան
5-րդ տեղ՝ ՄՎ Աշոտ Նադանյան
6-րդ տեղ՝ Նարեկ Ղիմոյան
7-րդ տեղ՝ ՖՎ Ռոբերտ Փիլիպոսյան
8-րդ տեղ՝ ՄՎ Էմին Օհանյան

Լավագույն արդյունք ցույց տված մինչև 16 տարեկան մասնակից՝ Էրիկ Գասպարյան
Լավագույն արդյունք ցույց տված մինչև 14 տարեկան մասնակից՝ Վալտեր Գյուրջինյան
Լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի՝ ԿՄՎ Մարիամ Մկրտչյան
1-ին տեղ վետերանների մեջ (60+)՝ Գարիկ Խաչատրյան
2-րդ տեղ վետերանների մեջ (60+)՝ Հարություն Տեր-Պետրոսյան