Կալաշնիկով ինքնաձիգը լավագույնն է, և դա պարզ է ողջ աշխարհին. Շոյգու

Մանրամասներ
շոյգու

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հատուկ ռազմական գոտի կատարած այցի ժամանակ ասել է, որ Կալաշնիկով ինքնաձիգը լավագույնն է, և դա պարզ է ողջ աշխարհին։

Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Եվգենի Ցինդյայկինը Շոյգուին է հանձնել արտասահմանյան արտադրության զինատեսակների նմուշներ։

Նա նշել է, որ հատուկ գործողության գոտում Ռուսաստանի զինված ուժերը լիովին դիմակայում են ՆԱՏՕ-ի ողջ ռազմարդյունաբերական ներուժին։ «Ամբողջ աշխարհի համար հասկանալի է, որ ամենալավ ինքնաձիգը Կալաշնիկովն է»: