Շոյգուն Պուտինին զեկուցել է Ավդեևկան ամբողջապես վերահսկողության տակ վերցնելու մասին

Մանրամասներ
ռդ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Դոնեցկի մերձակայքում գտնվող Ավդեևկա բնակավայրն ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելու մասին։

Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են նահանջել։ ՌԴ զինված ուժերը հարվածներ են հասցրել նրան դիրքերին և հենակետերին և շարունակում են հարձակողական գործողությունները։

Գերատեսչության տվյալներով՝ ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել 31,75 քկմ տարածք։  Նշվում է, որ Ավդեևկայի համար մղվող մարտերում ուկրաինական կողմի կորուստները միայն վերջին 24 ժամում գերազանցել են 1,5 հազարը։