Հայաստանի «կադաստրի վկայականներից» մեկը՝ Բուլղարիայի ազգային գրադարանում

Մանրամասներ
հայաստան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության կազմով այցելել է Բուլղարիայի Ազգային գրադարան:

Այս մասին պատգամավորը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Բուլղարիայում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության պաշտոնական այցի վերջին կանգառը Բուլղարիայի հպարտությունն էր՝ Ազգային գրադարանը, որը հիմնադրվել է իրենց անկախության հռչակումից անմիջապես հետո:

Ինչպես և Հայաստանի առաջին հանրապետությունում, անկախության հռչակումից անմիջապես հետո ձեռնամուխ եղան Մատենադարանի, հետո Ազգային գրադարանի ստեղծմանը:

Այցի ավարտին հայկական պատվիրակությանն անկանկալ էր սպասվում. փորձառու դոկտոր Ելենա Ուզունովան, սպիտակ ձեռնոցներ հագած, զգուշորեն տուփից հանեց 966 թվականի հայերեն մագաղաթյա գիրքը ու սկսեց պատմել այդ գրքի պատմությունը: Այնտեղ են Աստվածաշունչն է ըստ Մաթեւոսի, Մարկոսի եւ Ղուկասի:

Возможно, это изображение книга

Մագաղաթե մատյանն երկար «ճամփորդություն» անցնելուց հետո 1892 թվականին նվիրաբերվել է Բուլղարիայի ազգային գրադարանին: Գործընկերներիս ուշադրությունը հրավիրեցի գրքի մասին բուլղարերեն գրառման վրա, որտեղ նշված էր, որ գիրքը վերջնական ավարտի է հասցվել՝ ըստ բուլղարացիների «Վանես վարդապետի կողմից, որն աշխատել է բերդ Փաբերդ (Բաբերդ), որը 5-րդ դարում, եղել է Մեծ Հայքի (Велика Армения) նահանգներից մեկը»,- գրել է պատգամավորը:

Возможно, это изображение 1 человек