Գիտնականները մատուցողուհու աշխատանքը համարում են ամենասթրեսայինը և դժվարը

Մանրամասներ
մատուցողուհի

Չինացի գիտնականները պարզել են, որ սթրեսի ամենաբարձր մակարդակը նկատվում է վերահսկողության ոչ բարձր մակարդակով պահանջարկված աշխատուժի մոտ։ Սա հիմնականում վերաբերում է սպասարկման ոլորտին և հատկապես արտահայտիչ է մատուցողների աշխատանքում:

Նրանց սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման ռիսկը 2% -ով ավելանում է, և եթե խոսենք այդ մասնագիտության կին ներկայացուցիչների մասին, վտանգն աճում է մինչև 33%:

Այդ ոլորտի ներկայացուցիչները հաճախ կախվածություն ունեն ալկոհոլից և ծխախոտից, ինչը նույնպես բացասաբար է ազդում առողջության վրա: Վեց գիտական ուսումնասիրությունների հիման վրա փորձագետները կարողացան դասակարգում մտցնել ներկայիս մասնագիտությունների համար: Արդյունքում, աշխատատեղերը բաժանվել են չորս խմբերի `ըստ պահանջարկի և վերահսկողության։

Երկու ցուցանիշների ցածր մակարդակով առանձնացել է «պասիվ մասնագիտությունների» աշխատանքը: Վերահսկողության բարձր մակարդակ և սթրեսի ցածր մակարդակ ունեցող խմբի մեջ մտել են ճարտարապետները և բժիշկները, ուսուցչի աշխատանքը հայտնվել է «ակտիվ» բաժնում: Մտուցողները վերջին տեղն են զբաղեցնում վերահսկողության ցածր մակարդակով, բայց շատ բարձր պահանջարկով: