Չինաստանում անշարժ գույքի շուկայում խորը ճգնաժամն է։ Վեց ամիս անընդմեջ նվազում են անշարժ գույքի վաճառքները։
Ճգնաժամի պատճառով կառուցապատողների համար ֆինանսական տեսանկյունից նորակառույցների ապամոնտաժումն ավելի էժան է դառնում, քան նրանց պահպանումը:
Երկրում կառուցապատողների երկու երրորդն արդեն սնանկացել է, կամ գտնվում է սնանկության փուլում։ Այդ իսկ պատճառով Չինաստանի իշխանությունները, ծախսերի փոխհատուցումով, աջակցում են նորակառույցների մասսայական ապամոնտաժման գործնթացին։
0Comments