Ափսոսում ենք, որ ավելի շուտ չենք սկսել ակտիվ գործողություններն Ուկրաինայում. Պուտին

Մանրամասները՝ 1lurer.am-ի տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

ՌԴ նախագահը մեղադրել է Արևմուտքին՝ Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելու պատճառները խեղաթյուրելու համար:

Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ուկրաինայում հատուկ գործողություն են սկսել ոչ թե Ռուսաստանի վրա ՆԱՏՕ-ի հնարավոր հարձակումը կանխելու համար, այլ քանի որ Կիևը հրաժարվել է կյանքի կոչել Մինսկի համաձայնությունները:

«Ես ասել եմ, որ մեզ անընդհատ խաբել են, թե ՆԱՏՕ-ն չի ընդլայնվելու դեպի Արևելք:

Մեզ անհանգստացնում է այն, որ Ուկրաինային ներքաշում են Դաշինք, դա սպառնում է մեր անվտանգությանը»,- մանրամասնել է Կրեմլի ղեկավարը։

Պուտինը հավելել է՝ միակ բանը, որի համար ափսոսում են, այն է, որ ավելի շուտ չեն սկսել ակտիվ գործողություններն Ուկրաինայում:

Մանրամասները՝ 1lurer.am-ի տեսանյութում