Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներկայացրել է, թե փակ ռեժիմով ինչ են ասել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։
«Պուտինի հետ երկուսով խնդրում էինք Փաշինյանին՝ լուծել Ղարաբաղի խնդիրը, Փաշինյանն ասում էր՝ չէ, մենք կռվելու ենք, կռվեցի՞ք, հիմա ինչո՞ւ եք նեղանում Ռուսաստանից կամ մեզանից»,- նշել է Բելառուսի նախագահը։
«Մենք ամեն կերպ փորձել ենք օգնել հայերին, համագործակցել ենք որպես ամենամտերիմ մարդկանց, օգնել ենք ամեն կերպ։ Եվ այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում, միայն Հայաստանի ղեկավարության մեղքն է», - ասել է Լուկաշենկոն։
Պուտինի հետ երկուսով խնդրում էինք Փաշինյանին՝ լուծել Ղարաբաղի խնդիրը. Լուկաշենկո
Մանրամասներ
0Comments