Յայլաներ ու արոտավայրեր ունեինք, որ մնացել է ադրբեջшնցիներին, հիմա արոտավայր չունենք․ Վարդենիսի բնակիչ

Մանրամասներ
2

Այսօր գյուղում արոտավայրեր չկան, իսկ ժողովուրդը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիա իրականացնող Վարդենիսի բնակիչներից մեկը։

«Այսօր 130 հեկտարից ավելի արտովայր վաճառվել է արևային կայաններ կառուցելու համար, ժողովուրդն էլ արոտավայր չունի։ Պահանջում ենք այդ կայանները տեղափոխել, որ մենք էլ կարողանանք անասնապահությամբ զբաղվենք, այսօր  բոլորը վաճառում են իրենց անասուններին։

Յայլաներ ու արտովայրեր ունեինք, որ հիմա ադրբեջանցիների վերահսկողության տակ է, այն ժամանակ բոլորը այնտեղ էին գնում։ Հիմա ամեն ինչը կենտրոնացվել է այս գյուղում,  1,000 գլխից ավելի անասուն կա, իսկ արոտավայրերը չեն բավականացնում»,- ասաց նա»

Վարդենիսի բնակիչը նշեց, որ որևէ քաղաքական պահանջ իրենք չունեն։

«Մարզպետը չի գալիս, պատգամավոր ունենք՝ Հայկ Սարգսյանը, չի գալիս, շատ զբաղված է երևի, ընտրություններից հետո նրան չենք տեսել»,- ասաց Վարդենիսի բնակիչը։