Իսրայելական ուժերի ռմբակոծության հետևանքով երկու պատանդ է սպանվել

Մանրամասներ
Գազա պաղեստին իսրայել

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման զինված թևը՝ «Քասամի բրիգադները», հայտարարել է, որ իսրայելական ուժերի կողմից Գազայի հատվածի շարունակվող ռմբակոծությունը հանգեցրել է երկու իսրայելցի պատանդի մահվանը և ևս ութ մարդու վիրավորմանը, հայտնում է Al Jazeera-ն։

Խմբավորման զինված թևը հայտարարության մեջ նաև նշել է, որ պատանդների համար պայմանները գնալով ավելի վտանգավոր են դառնում՝ նրանց պատշաճ բուժում ցուցաբերելու անկարողության պատճառով:

Այսպիսով, խմբավորումը  պատանդների առողջության համար պատասխանատվությունն ամբողջությամբ դնում է Իսրայելի վրա։