Մոսկվան և Կիևը «195-ը՝ 195-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են իրականացրել (տեսանյութ)

Մանրամասներ
ուկրաինա

Մոսկվան և Կիևը գերիների փոխանակում են իրականացրել։ Ուկրաինական գերությունից վերադարձվել է 195 ռուս զինվորական, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Փոխարենը՝ 195 ուկրաինացի գերիներ են տեղափոխվել Ուկրաինա, հայտնում է RBC-ն։

Գերիների փոխանակումն իրականացվել է բանակցություններից հետո, հավելել են գերատեսչությունում։

Ռուս զինվորականները տրանսպորտային ինքնաթիռներով տեղափոխվել են Մոսկվա՝ «ՌԴ ՊՆ բժշկական հաստատություններում բուժում և վերականգնում անցնելու համար»։ Նրանց ցուցաբերվում է բժշկական և հոգեբանական օգնություն։

Փոխանակումը պետք է տեղի ունենար հունվարի 24-ին, սակայն այն չկայացավ՝ Բելգորոդի մոտ ռուսական օդատիեզերական ուժերի Իլ-76 ինքնաթիռի կործանման պատճառով։ Ինքնաթիռում Ուկրաինայի զինված ուժերի գերեվարված 65 զինվորականներ էին, որոնց նախատեսվում էր փոխանակել ռուս գերիների հետ։

Տեսանյութը՝ այստեղ։