Ադրբեջանի գլխավոր դատախազը՝ Արցախի նախկին ղեկավարների մասին

Մանրամասներ
արցախ

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևն անդրադարձել է նախորդ աշնանից առևանգված, ապօրինաբար կալանավորված և Բաքվում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների ճակատագրին։ Լրագրողների հետ զրույցում նշել է, որ ԼՂ նախկին պաշտոնյաների նկատմամբ հետաքննությունը շարունակվում է «միջազգային կոնվենցիաների համաձայն»։


Պաշտոնյայի խոսքով, «այդ անձինք զբաղվել են անջատողականությամբ՝ ապօրինի գործելով Ադրբեջանի տարածքում, փաստացի ենթարկվելով Հայաստանին»։ «Ձեռնարկվում են լայնածավալ քննչական միջոցառումներ, մեծ աշխատանք կա, քննչական գործողություններ են իրականացվում բոլոր միջազգային կոնվենցիաների և ազգային օրենսդրության պահանջներին համապատասխան, քրեական գործն ավարտվելուց և նրանց նկատմամբ վերջնական մեղադրանք առաջադրվելուց հետո գործը. կփոխանցվի դատարան՝ քննարկելու համար»,- հավելել է Ալիևը։