Նեթանյահուն «Մոսադի» ներկայացուցիչներին կարգադրել է հեռանալ Կատարի բանակցություններից

Մանրամասներ
նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարգադրել է Կատարից հետ կանչել «Մոսադ» հետախուզական ծառայության ներկայացուցիչներին, քանի որ Գազայի հատվածում պատանդներին ազատելու դիմաց հրադադարի շուրջ բանակցությունները փակուղի են մտել:

Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակին։

«Նեթանյահուի կարգադրությամբ «Մոսադի» ղեկավար Դավիթ Բարնեան Դոհայում իր թիմին հրահանգել է վերադառնալ Իսրայել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նեթանյահուի գրասենյակը պնդում է` ՀԱՄԱՍ շարժումը չի կատարել համաձայնագրի իր մասը, որը նախատեսում էր երեխաների և կանանց ազատ արձակել մի ցուցակով, որին հավանություն էին տվել պաղեստինցիները։