Ստամբուլի կենտրոնում զինված հարձակում է իրականացվել մեքենայի վրա

Մանրամասներ

Անհայտ անձինք զինված հարձակում են գործել Ստամբուլի կենտրոնում գտնվող «Ոսկե եղջյուր» կամրջի վրա ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով մեկ մարդ է զոհվել, հայտնում է IHA-ն։

«Ոսկե եղջյուր» կամրջի վրա մեքենայի վրա զինված հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել»,- հայտնել են գործակալությունից։

Մահացածի ինքնությունը, ինչպես նաև հարձակվողների ինքնությունը դեռ պարզված չէ։

Ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը և արգելափակել երթևեկությունը կամրջով և E5 մայրուղով դեպի Էդիրնե քաղաք։