ԱԺ «Հայաստան» պատգամավոր Գառնիկ Դանիելյանի տեղեկություններով, այս օրերին գյուղմթերքով բեռնված բազմաթիվ բեռնատարներ Վերին Լարսի անցակետից ետ են վերադառնում։
«Բեռնատարների վարորդները, տնտեսվարողները ահազանգում են, որ ֆիտոսանիտարիայի ուժեղացված հսկողության արդյունքում արձանագրվում են խախտումներ, և իրենց թույլ չի տրվում անցնել սահմանը։
Բազմաթիվ բեռնատարների վարորդներ էլ տեղեկանալով ստեղծված իրավիճակի մասին, Վերին Լարս չհասած ետ են վերադառնում Հայաստան։
Այսպես շարունակվելու դեպքում տնտեսվարողները կկրեն ահռելի, լրջագույն վնասներ։ Բազմիցս նշել եմ, որ սա աղետալի հետևանքներ կարող է ունենալ մեր տնտեսության համար։
Խնդրի կապակցությամբ գրություն եմ ուղարկել Էկոնոմիկայի նախարարությանը։ Անհապաղ միջոցներ չձեռնարկելու դեպքում մեր հայրենակիցները կկրեն հազարավոր դոլարների վնասներ»,- գրում է պատգամավորը։
0Comments