100 տարեկանում կյանքից հեռացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը

Մանրամասներ
ամն

Նոյեմբերի 29-ին 100 տարեկանում կյանքից հեռացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ Reuters-ին հղումով։

«Այսօր հարյուր տարեկանում Կոնեկտիկուտի իր տանը մահացել է Հենրի Քիսինջերը»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ:

Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է քաղաքական գործչի օգնական Ջեյմս Բեյքերը, ԱՄՆ-ն նշանավոր դիվանագետի է կորցրել։ Նրա խոսքով՝ 1969-1977 թվականներին Քիսինջերն առանցքային դեր է խաղացել ամերիկյան արտաքին քաղաքականության գրեթե բոլոր կարևոր հարցերում։

Մասնավորապես, ինչպես հիշեցրել է Բեյքերը, նախկին պետքարտուղարին են վերագրում ԽՍՀՄ-ի հետ լարվածության լիցքաթափման քաղաքականությունը և ամերիկա-չինական հարաբերությունների հաստատումը։

Հիշեցնենք, որ Քիսինջերը ղեկավարել է ԱՄՆ պետքարտուղարությունը 1973-1977 թվականներին։