Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. «կասկածելի» ջուրը ողողել է ճանապարհը

Մանրամասներ
ջուր

Երեկ՝ նոյեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի խճուղում գտնվող ջրամբարի տարածքից առկա է ջրի առատ հոսք:

Օպերատիվորեն ժամանել է Երևան թիվ 10 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ ջրալցվում է ջրամբարի հարակից տարածքը, և ջուրն անխնա հոսում է դեպի ճանապարհ: 

Հրշեջ փրկարարները մոտ 3 ժամ տեղազննում կատարեցին, սակայն այդ ամենի արդյունքում ջրի հոսքի աղբյուրը չհայտնաբերվեց:

Ժամեր անց միայն Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանի կողմից գուցե բարի կամք դրսևորելու արդյունքում նոր միայն ժամանեցին վարչական շրջանի ղեկավարի կոմունալ բաժնի աշխատակիցները, ու մինչ նրանց ժամանումը՝ հրշեջ փրկարարները տեղում հերթապահություն են իրականացրել, իսկ ջուրը անխնա հոսում էր՝ տարածվելով մինչև երկու կմ հեռավորության վրա: