«Mobile Centre»-ում Արցախի ԱԱԾ-ի աշխատակիցը սպանել է իր քենուն, ապա ինքնասպան եղել

Մանրամասներ
սպանություն

Այսօր՝ ապրիլի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանություն տեղեկություններ են ստացվել, որ Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկի 48/5 հասցում կրակոցներ են հնչել, կան տուժածներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրը, որը «Mobile Centre» բջջային հեռախոսների և աքսեսուարների խանութն է, պարեկները սահմանազատել են:

Ոստիկանները ներսում հայտնաբերել են տղամարդու դի, կողքին՝ «Մակարով» տեսակի ատրճանակ: «Դիլիջան» ԲԿ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Դիլիջանի բաժին, որ շտապօգնությունը գլխի մասում հրազենային վնասվածքով, մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի կնոջ:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են. «Մահացած աղջիկն աշխատում էր նշված «Mobile Centre»-ում, և նա երբ ներսում է եղել, նրա քրոջ ամուսինը, ով Արցախի Հանրապետության քաղաքացի է և Արցախի ԱԱԾ-ի աշխատակից է եղել, մոտեցել է նրան ու մեղադրել իր ընտանիքը քանդելու մեջ, ապա իր մոտ եղած «Մակարով» տեսակի ատրճանակով կրակել նրա գլխին, որից հետո ինքնասպան է եղել»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: