Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստանի հարավային շրջաններ. Բլինկեն․ Politico

Մանրամասներ
բլինկեն հայաստան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ըստ հեղինակավոր Politico պարբերականի այս գիշեր հրապարակած արտահոսքի` ԱՄՆ պետքարտուղար Է. Բլինքենն անցյալ շաբաթ մի խումբ կոնգրեսականների հետ հանդիպմանը նշել է, որ ԱՄՆ «տեսնում է հավանականություն, որ առաջիկա շաբաթներին Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստանի հարավային շրջաններ»: Խոսքը, ըստ պարբերականի, Սյունիքի մասին է:

Հարավային Կովկասի քարտեզին մեկ հայացքը բավական է, որպեսզի հասկանալի լինի, թե որքան խոցելի վիճակում է Սյունիքը և որքան սպասելի է Ադրբեջանի և Թուրքիայի հարձակումը։

Եվ, բնականաբար, ոչ մի միջազգային երաշխիք չի աշխատելու։

Միայն ռազմական ուժը՝ համադրված այդ հարձակմանը դիմադրող տարածաշրջանային ուժերի (Իրան-Ռուսաստան) հետ, կարող է կասեցնել դեպքերի նման զարգացումը»։

1