«Արաբա-իսրայելական պատերազմի շահառուներից կարող է դիտարկվել նաև Պեկին. հակամարտության գեոէկոնոմիկան». Վահե Դավթյան

Մանրամասներ
իսրայել

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՐԱԲԱ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳԵՈԷԿՈՆՈՄԻԿԱՆ - 1
Ս.թ. սեպտեմբերին G20 շրջանակներում ընդունվում է կոմյունիկե «Մերձավորարևելյան միջանցքի» մասին, որը պետք է կապի Հնդկաստանը Եվրոպայի հետ՝ իր լոգիստիկ երթուղում ներառելով նաև իսրայելական Հայֆան:

Դրան հաջորդում է Անկարայաի կոշտ արձագանքն առ այն, որ առանց Թուրքիայի հնարավոր չէ իրականացնել որևէ տրանսպորտային նախագիծ Եվրոպա-Ասիա կամ ավելի լայն՝ Արևելք-Արևմուտք ռազմավարության շրջանակներում:

Մի փոքր ավելի ուշ Անկարան հայտարարում է Չինաստանի հետ Սինոպի ԱԷԿ-ի կառուցման մասին՝ ցույց տալով, որ եվրասիական էներգատրանսպորտային ճարտարապետության ձևավորման գործում Թուրքիայի ու Չինաստանի շահերը կարող են համընկնել:

Եվ «Մերձավորարևելյան միջանցքի» հեռանկարի համատեքստում դա իսկապես այդպես է, քանի որ նախագիծը փաստացիորեն կոչված է այլընտրանք ձևավորել չինական «Գոտի և ճանապարհ» մեգառազմավարությանը:

Արաբա-իսրայելական նոր պատերազմն առնվազն հարցականի տակ է դնում «Մերձավորարևելյան միջանցքում» Իսրայելի ներգրավումը:

Ու, առհասարակ, անորոշ ժամանակով հետաձգում է նախագծի իրագործումը:

Ուստի, գեոտնտեսական տեսանկյունից արաբա-իսրայելական պատերազմի շահառուներից կարող է դիտարկվել նաև Պեկինը, որի ազդեցության աճը Մերձավոր Արևելքում վերջին շրջանում որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում:

Շարունակելի»։

Վահե Դավթյան