Արմավիրում 29-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ ամուսնու ընկերը իրեն հետևից գրկել է, համբուրել և փորձել սեռական հարաբերություն ունենալ

Մանրամասներ
հետևից գրկել համբուրել

Սեպտեմբերի 17-ին, ժամը 04:20-ի սահմաններում, ահազանգողը հայտնել է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մոտի տնակում իր ամուսնու ընկեր Ա.-ն փորձել է բռնաբարել իրեն, երբ քնած է եղել: Նա հայտնել է, որ ինքը ունի այդ ամենի տեսաձայնագրությունը:

Հայտնում է shamshyan.com-ը։

29-ամյա կինը դեպքի վայր ժամանած իրավապահներին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 03:30-ի սահմաններում, իր ամուսնու ընկերը, ով 42 տարեկան է, Էջմիածին քաղաքից դեպի «Չոբանքյարա» կոչվող տարածք տանող ճանապարհին տեղադրված տնակում, օգտվելով իր քնած լինելու հանգամանքից, հետևից գրկել է իրեն, համբուրել, փորձել սեռական հարաբերություն ունենալ,  սակայն ինքը դիմադրություն է ցուցաբերել, որից հետո տղամարդը հանցագործությունը ավարտին չի հասցրել ու հեռացել է այնտեղից:

Վաղարշապատի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալին, տեղափոխել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: