Թբիլիսիում գազի սակագինը նվազել է

Հարցի վերաբերյալ որոշումն ընդունել է Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման հանձնաժողովը
գազ

Թբիլիսիում «Ղազտրանսգազ-Թբիլիսի» օգտատերերի համար գազի սակագինը նվազել է 0,014 թեթրիով: Նոր սակագինն ուժի մեջ կմտնի հունվարի մեկից: Այս մասին հաղորդում է Sputnik Georgia-ն:

Հարցի վերաբերյալ որոշումն ընդունել է Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման հանձնաժողովը:

Գործող սակագինը մեկ խորանարդ մետրի համար կազմում է 46,153 թեթրի, իսկ հունվարի մեկից այն կկազմի 46,139 թեթրի:

Հանձնաժողովի հայտարարությամբ գազի սակագնի փոքր չափով նվազեցումը կապված է գազի փոխադրման ծախսերի նվազեցման հետ: