Իտալիայում փիղը փախել է կրկեսից և շրջել քաղաքում (տեսանյութ)

Մանրամասները՝ տեսանյութում

Երկրի հարավում գտնվող Կալաբրիա շրջանի Ամանտեա քաղաքում փիղը փախել է կրկեսից։ Կենդանին որոշ ժամանակ ազատ էր շրջել քաղաքի փողոցներով, հայտնում է Rai News-ը՝ մանրամասնելով, որ կրկեսը  մի քանի ներկայացում է տվել քաղաքում:

Սկզբում կենդանուն նկատել են կրկեսի մոտ գտնվող լողափին, ապա՝ Տոննարա դի Ամանտեա տանող պետական ճանապարհին։ Կրկեսի տերերը սուպերմարկետի ավտոկայանատեղիում հայտնաբերել են փղին և հետ տարել վանդակ։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։