Տուժածին ճանաչում եմ՝ Ջանոն է, գազի բալոնի գործ էր անում, լավ արհեստստավոր մարդ է. մանրամասներ Արաբկիրի պայթյունից. VIDEO

Մանրամասներ

Ավտոտնակում է եղել պայթյունը, տուժածին ճանաչում եմ՝ Ջանոն է, գազի բալոնի գործ էր անում:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արաբկիր համայնքի բնակիչներից Հասմիկ Թադեւոսյանը:

«Բացել է դուռը ու տրաքել է, պայթյունից թռել է ավտոյի վրա, ոտք-ձեռք ջարդել է:

Ասում են՝ շատ ծանր է վիճակը: Ինքը շատ լավ արհեստավոր մարդ է:

Պայթյունի ձայնը մինչեւ Կոմիտասի շուկա լսվել է, բոլոր շենքերի ապակիները կոտրվել է: Գիշերը եկանք, տեսանք: Պայթյունից բակում կանգնած ավտոմեքենաները վնասվել են»,-ասաց նա:

Մեկ այլ բնակիչ էլ՝ Վրույր Ավագյանը, նշեց, որ Ջանոյի հետ մանկության ընկերներ են եղել, հիմա ինքը հարեւան փողոցում է ապրում. «Մենք կողքի փողոցից ենք, պայթյունը լսել ենք երեկ երեկոյան: Չգիտեինք, թե որտեղից է ձայնը, ինչ է պտահել: Հետո իմացանք, որ Ջանոյի ավտոտնակում բալոնն է տրաքել»,-ասաց նա: