ԱՄՆ-ն կարող է կասետային զինամթերք մատակարել Ուկրաինա

Մանրամասներ

ԱՄՆ-ն արդեն հուլիսին կարող է հայտարարել Ուկրաինային կասետային զինամթերք մատակարելու մասին։

Այս մասին ուրբաթ օրը հայտնել է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին։

Հունիսի 22-ին Պենտագոնի ղեկավարի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Լորա Կուպերն ասել է, որ կասետային զինամթերքը կարող է ազդել մարտադաշտում իրավիճակի վրա և օգտակար կլինի Ուկրաինայի զինված ուժերի համար:

Սակայն հունիսի 23-ին Politico թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունը որոշում չի կայացրել՝ դրանք մատակարարել, թե ոչ։